Ծխախոտատուփ

Թեմա՝  Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ Ենթաթեմա՝  Ծխելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծխախոտատուփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի ուղղանկյունաձև երկու փեղկ, որոնք իրար միանում են երկայնակի ձգված ծխնիով, և սեղմնակավոր փական: Վերին փեղկը հարդարված է երկրաչափական և բուսական զարդանախշով: Աջ անկյունում դրոշմանիշ է: Ձախ մասում՝ ուղղանկյունաձև շրջանակի մեջ, գեղագիր է: Ստորին փեղկի երեսին քաղաքային տեսարան է: Փեղկերը ներսից երկայնակի շրթերին ունեն մեկական կանթ, որոնք ներսից ունեն արաբատառ դրոշմներ: Լայնություն (սմ)՝  7.8 Երկարություն (սմ)՝  9.5 Բարձրություն (սմ)՝  1.8 Նյութը՝  արծաթ, սևադ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Քաշ (գր)՝  131.2 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5720/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-627