Ծխախոտատուփ

Թեմա՝  Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ Ենթաթեմա՝  Ծխելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծխախոտատուփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի ուղղանկյունաձև երկու փեղկ, որոնք իրար միանում են երկայնակի ձգված ծխնիով, և սեղմնակավոր փական: Վերին փեղկը հարդարված է շախմատաձև նախշով, որի կենտրոնում՝ շրջանակի մեջ, Վանի բերդից տեսարան է: Շրջանակի ձախ անկյունում ծաղկանկար է: Ներքևի փեղկի երեսը հարդարված է շախմատաձև նախշով, որի կենտրոնում իրապաշտական ոճով ծաղկեփունջ է: Փեղկերն ունեն ներս ծալված երկայնակի շուրթեր, որոնք ունեն մեկական կանթ: Կանթերին ամրացված է մետաղյա գոտի: Ներսից փեղկերին դրոշմներ են՝ հայատառ ‹‹Ղ.Կ.›› և արաբատառ ‹‹Վան››: Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  10 Բարձրություն (սմ)՝  2.1 Նյութը՝  արծաթ, սևադ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Քաշ (գր)՝  131.3 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5720/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-627