Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը օղագոտիով ամրացած է փականային մասին, որից էլ սկսվում է խողովակը՝ վզիկի մասում ելուստավոր, լայնացող օղագոտիով և դուրս ճկված շուրթով: Փականի մակերեսին՝ անկյունաձև ռելիեֆ գծազարդեր: Պտուտակի բռնակը՝ ութաձև եզրագծով, վերին մասում ալիքազարդ կտրվածքով, դեկորատիվ զարդի նման, հատած կոնի ձև ունեցող ելունդով կիպ մտած է փականի մեջ և ամրացած նախշազարդ մակերեսով սկավառակաձև գլխիկով գամով: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ պղինձՉափս՝ 16,4 x 11 սմՏրամագիծ (սմ)՝ ծորակի տր. 1,6 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-1088