Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ՝ երկերեսանի, նշիկներով, դաշտի մի անկյունում հայերեն տառերով և արաբական թվագրությամբ գրություն է՝ «1950 թ.» ( գործելու թվականը) և «ա. վ. ա.» (գործողի անունը, ազգանունը, հայրանունը): Դաշտը եզրագծված է գազարագույն թելով սանդուղք կոչվող կարպետանախշով, որը կրկնվում է նաև եզրագոտու եզրին: Շրջանակը լայն է՝ ատամնավոր, կանաչ տերևներով շղթայաձև միացած, ծաղիկները գործած են կարմիր, լիմոնագույն, գազարագույն, վարդագույն թելերով: Ունի փոքրիկ ծոպեր: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 թ. Չափս՝  218 x 150 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16253