Կենդանակերպ ծորակ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կավե սափորի կենդանակերպ ծորակ է, որն իրենից ներկայացնում է խոյի ոճավորված գլուխ: Խոյն ունի երկար դունչ, եղջյուրները կոտրված են, աչքերը՝ կլորավուն ելուստներ՝ եզերված սրտաձև ռելիեֆ շրջանակով: Պոզերից ներքև ռելիեֆ ձևով բարձրանում են ականջները: Ճակատին ամրացված է թևերը բացած արծվի մանրակերտ քանդակով: Թռչունի ոտքերի տակ օձի պատկեր է, որի բարձր գլուխը, զույգ կետիկավոր աչքերով, ավարտվում է ծորակի գլխին: Խոյի գլխին տեղադրված բոլոր պատկերներն ամփոփված են կետազարդերի մեջ /վերադիր/: Անոթը ունեցել է պաշտամունքային նշանակություն: Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Նյութը՝  կավ Երկարություն (սմ)՝  6 Տրամագիծ (սմ)՝  1 Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/177 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54