«Կոմալմանախ» Չարենցի

«Կոմալմանախ» Չարենցի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կոմալմանախ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-5 էջերի եզրերն ու անկյունները քիչ աղտոտ են: Անվանաթերթին մուգ կարմիր թանաքով Եղիշե Չարենցի «Ընկ. Գարարգաշին. Չարենց, 924 / 26/ VII Թիֆլիս» ընծայագիրն է: Ձախ կողմում սեւ մատիտով ինքնագիր Չ-34 3452, մանուշակագույն թանաքով՝ 30894, 2745, դարձերեսին՝ 23942. Ա.Հ. թվերն են: Բնօրինակ կազմին՝ ձախ կողմում, սպիտակ թղթին 391, 542-1, 9-34 թվերն են: Բնօրինակ կազմը բաց վարդագույն է, վրայիչ տառերը եւ գծանկարը սեւ գույնի: Գրքում ինը գծանկարներ կան: Նկարներն ըստ Գրոսսի, Կարո Հալաբյանի՝ 7,16,37,40-րդ էջերին սեւ մատիտով նշումներ են, 23-րդ էջին կապույտ թանաքով նշում կա: Ստվարաթղթե կազմի եզրերն ու անկյունները մաշած են: 4, 17, 59 էջերին ՀՍՍՌ Ալ.Մյասնիկյանի անվան Հանրային գրադարանի կնիքն է՝ «Փոխանակության ենթակա» եւ «Մարված է» կնիքներով: Անվանաթերթի դարձերեսին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Եղիշե Չարենց Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1942 243 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 4788