«Կոմմունիստ»-143  /15222/. «Չարենց ի մուզիկա» էջ` 4-րդ

«Կոմմունիստ»-143 /15222/. «Չարենց ի մուզիկա» էջ` 4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը վերաբերում է Դիլիջանի քաղաքային գրադարանում տեղի ունեցած հերթական դասախոսություն-համերգին` «Չարենցը եվ երաժշտությունը» թեմայով , որի մասին զեկուցումով հանդես է եկել Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող Կլարա խոջումյանը: Չարենցի մասին իր հուշերն է պատմել հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Ծովակ Համբարձումյանը: Չարենցի սիրած երաժշտական ստեղծագործությունների կատարմամբ ելույթ են ունեցել հանրապետության վաստակավոր արտիստներ Ա. Հայրյանը, Զ. Բարսեղյանը, Անդրկովկասյան մրցանակաբաշխությունների երիտասարդ վոկալիստների լաուրեատ Ս. Մարտիրոսյանը: Գրադարանում Ե. Չարենցի գրական ժառանգւթյանը նվիրված ցուցահանդես է բացվել: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վ. Սարկիսյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3603 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6363