«Կոմմունիստ»-153  /15232/. «Ուլիցա Աբովյանա» էջ` 3-րդ

«Կոմմունիստ»-153 /15232/. «Ուլիցա Աբովյանա» էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վ.Արամյանն իր պատմվածքում հիշում է 1920-ական թթ. հին Երեւանի կենտրոնում գտնվող Աբովյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունները, փողոց, որը Երեւան քաղաքի զարկերակն էր, խորհրդանիշը: Պատմում է օրվա տարբեր ժամերին փողոցի անցուդարձը, օրվա ռիթմը, քայլող մարդկանց, թերթավաճառին, ջուր վաճառող երեխաներին, ծաղկավաճառին: Որոշակի ժամի փողոցում հայտնվում էին քաղաքի ճանաչված գեղեցկուհիները:Ավելի ուշ ժամի փողոց էին դուրս գալիս գրողները, դերասանները, ուսանողները: Երեւանի կուլտուրյաի տանը կազմակերպված Ե. Չարենցի հետ հանդիպման ավարտին ամենատարբեր հարցերին պատասխանելուց հետո, մեկի հարցին, թե որն է ամենալավ փոոցն աշխարհում, Չարենցը պատասխանում է` «Նաիբի փողոցը»: Այս փողոցը նույնիսկ երկու անցորդի համար էր նեղ: Զարմանք է դահլիճում: Չարենցը հաստատում է պատասխանը: «Այս փողոցում է ապրում իմ սիրելին»: Հաջորդ օրը Չարենցի ելույթը վերապատմում են Աբովյան փողոցում, ուր նրան երբեմն էին տեսնում, քայլում էր արագ, մի ուսը մյուսից բարձր....: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վալտեր Արամյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 Չափս՝  60 սմ x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3609 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6364