Կրծքանշան «Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 50 տարին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Կրծքանշան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև է, տափակ, մի ծայրը՝ ուղիղ, մյուսը ավարտվում է փոքր-ինչ դուրս ուղղված շրջանակով: Շրջանակի վրա պատկերված է Սովետական Հայաստանի գերբը՝ Մեծ ու Փոքր Մասիսներով: Ուղղանկյունաձև հատվածի սև ֆոնի վրա գրված է «50» նիշը, որի տակ կա նեղ բուսանախշ-զարդանախշ: Ամրացված է ՀՍՍՀ-ի եռագույն փոքրիկ դրոշակի վրա: Նյութը՝  մելքիոր Լայնություն (սմ)՝  1 Երկարություն (սմ)՝  3 Արտադրողի անվանումը՝  Երևանի հուշանվերների ֆաբրիկա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967թ. Նվիրատու՝  Աննա Մարգարի Կարապետյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7320/5 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-72