Հ. Պարոնյանի երկասիրությունները

Հ. Պարոնյանի երկասիրությունները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Յ. Պարոնեանի երկասիրութիւնները Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պարոնյան Հ. Յ. Պարոնեանի երկասիրութիւնները, Ա. Ծիծաղ. Հրատարակութիւն Գիւտ ա. քահ. Աղանեանց. Հեղինակի պատկերով. Թիֆլիս, տպարան Մ. Շարաձէի և Ընկ., Նիկ. 21, 1899: Գիրքը վերականգնված է: Շապիկը բաց հարդագույն բարակ կավճապատ թղթից է: Կռնակին սոսնձված է բաց դարչնագույն կոշտ թուղթ: Գրքի սկզբում, շապկից հետո ճակատանկար` Հ. Պարոնյանի պատկերով, որի շրջերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Տիտղոսաթերթի վերին մասում մանուշակագույն մատիտով մակագրություն՝ «Աշխեն Խատիսյան»: Հեղինակ՝  Հակոբ Պարոնյան Էջ՝  480 էջ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1899 Լայնություն (սմ)՝  12,7 Երկարություն (սմ)՝  18,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/546