Հազար ու մի խաղ: Ժողովրդական երգարան

Հազար ու մի խաղ: Ժողովրդական երգարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հազար ու մի խաղ: Ժողովրդական երգարան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագրեցին Կոմիտաս Վարդապետ եւ Մանուկ Աբեղեան. Հազար ու մի խաղ: Ժողովրդական երգարան. Առաջին յիսնեակ. - Վաղարշապատ, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1903: Գիրքն անկազմ է, սկսվում է տիտղոսաթերթից, սրան հաջորդում է անվանաթերթը, որի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Մուրճի խմբագրությունից»: Էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները հասարակ մատիտով: Վերջին էջ 70-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը մանուշակագույն թանաքով: Գիրքն ամբողջովին մասնատված է, շապիկը բացակայում է: Հեղինակ՝  խմբ. Կոմիտաս Վարդապետ, Մանուկ Աբեղյան Էջ՝  70 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  10,5 Երկարություն (սմ)՝  15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/494