Համբարձում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1998 թ. հունիսի 24-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ ՝ նվիրված «Եվրոպա. ազգային տոներ» թեմային: Անվանական արժեքը՝ 250 ՀՀ դրամ: Նամականիշի վրա պատկերված է «Համբարձում. Ascension» տոնակատարությունը: Համբարձումը քրիստոնեական եկեղեցու տոն է: Այն պատկանում է շարժական տոների թվին: Տոնվում է զատիկի քառասուներորդ օրը, հինգշաբթի: Երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում էին 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում են ջրի մեջ և Համբարձման գիշերը դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո ըստ նշանների կատարվում էին գուշակություններ: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  4x2,5 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Ղևոնդյան Ռուբեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1998 Նկարագրություն՝  Եվրոպա: Ազգային տոներ: Անվանական արժեքը՝ 250 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  220-Նամ.