Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906 թ.)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906 թ.) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. - Դօ. Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906 թ.): (Փաստական, վիճակագրական, տեղագրական լուսաբանութիւններով). - Երեւան, 1907, տպարան Այվազեանց և Նազարեանց: Գիրքը վերականգնված է: Կազմը նոր է՝ փափուկ ստվարաթղթից՝ պատված սպիտակավուն, մատնեքավոր մակերեսով սոսնձալաթով: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ բաց մոխրագույն թղթից, վրան տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակը նույնպես նոր է՝ մուգ դարչնագույն սոսնձալաթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 19-ի ներքևի աջ անկյունում՝ բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը, իսկ լրացուցիչ էջ III-ի (Ցանկի) վերևի լուսանցքում՝ կարմիր թանաքով կնիքը: Էջերին տպագրված են ցանկեր, ցուցակներ: Հեղինակ՝  Ա - Դո (Հովհ. Տեր-Մարտիրոսյան) Էջ՝  VI, 464 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  19,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/266