Հայ կին: Կիսամսյա հանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Հայ կին: Կիսամսեայ հանդէս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տէր եւ տնօրէնուհի Հայկանոյշ Մառք. Հայ կին: Կիսամսեայ հանդէս. Ա տարի, թիւ 13 - 1 մայիս. - Կ. Պոլիս, 1920, տպագր. Օ. Արզուման: Շապիկը բաց մոխրականաչավուն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, կենտրոնում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսի կենտրոնը նույնպես նկարազարդ է, ներքև մասում տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջագրությունը սկսվում է էջ 201-ից: Կազմերեսները խունացած են, էջերի եզրերը՝ թեթև մաշված: Կազմող՝  տեր և տնօրեն` Հայկանուշ Մառք Էջ՝  201-216 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Լայնություն (սմ)՝  25 Երկարություն (սմ)՝  34 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1061-12