Հայ մշակույթի գործիչների պանթեոնը Թբիլիսիում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում խորագրված է՝ Հայ մշակույթի գործիչների պանթեոնը Թբիլիսի քաղաքում: Ներքևի աջ անկյունում գրված է՝ նախկին ‹‹Խոջիվանք›› գերեզմանոցը Թբիլիսիում, որը 1938թ. վերանվանվել է 26 կոմիսարների անվան շրջանի ‹‹Բարեկամություն›› զբոսայգու, որի մի անկյունում Րաֆֆու մահարձանի շուրջը ստեղծվել է հայ մշակույթի գործիչների փակ պանթեոն: Ապա կենտրոնում տեղադրված է պանթեոնի ընդհանուր տեսքի լուսանկարը, ձախ անկյունում՝ հին Թիֆլիս լուսանկարը: Լուսանկարի հեղինակը՝ կազմող՝ Կ. Մանուկյանը տեղադրել է հայ 32 գործիչների լուսանկար-դիմանկարները, որոնց աճյունները հանգչում են ‹‹Խոջիվանքի›› գերեզմանատանը. Մ. Հովնաթանյան, Հ. Շամշինյան, Ծերենց, Գ. Ախվերդյան, Հ. Թումանյան, Րաֆֆի, Գ. Սունդուկյան, Ղ. Աղայան, Մուրացան, Ա. Վրույր, Ա. Մանդինյան, Վ. Խոջաբեկյան, Ս. Ներսիսյան, Հ. Աղաբաբ, Նար Դոս, Ջիվանի, Գ. Արծրունի, Պ. Պռոշյան, Ա. Ծատուրյան, Հ. Հակոբյան, Օ. Մացատրյան, Ա. Լուսինյան, Բ. Այվազյան, Աշուղ Հուզիր, Լազո, Ս. Օգանեզաշվիլի, Գ. Ղորղանյան, Մ. Եկմալյան, Ա. Երիցյան, Գ. Փիրումյան, Գ. Թումանով: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  31.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Բարձրություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/92 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503