«Հայաստանի աշխատավորուհի»-6, Ռ. Վալտեր Ադամյան«Ով էր պոետի երգած Կարինե Ք

«Հայաստանի աշխատավորուհի»-6, Ռ. Վալտեր Ադամյան«Ով էր պոետի երգած Կարինե Ք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Ա. Գ. Չիլինգարյան, խմբ. տեղակալ` Լ. Սարդարյան, պատ. քարտուղար` Ս. Մկրտչյան, գեղ. խմբագիր` Մ.Աղաբեկյան: Ամսագրում եվ շապիկին Ա. Սարգսյանի լուսանկարներն են` «Գարուն» կարի արտադրական միավորման մոդելներ: Վլ. Շահնազարյանի «Վստահություն» խորագրով հարցազրույցում /Ռեգինա Ղազարյանի հետ / Ռեգինան իր մասին պատմում է ժլատորեն, բայց այդ ժլատ բառերի հետեվում հարուստ բովանդակությամբ կյանք կա` սկսած Ե. Չարենցի ձեռագրերը փրկելուց, Ռեգինայի «Չարենցականը» ստեղծելուց, մինչեվ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տանելը: Ռաֆայել Աթայանի «Վաղեմի հուշապատկերներ» հոդվածում անդրադարձել է Չարենցի հետ իր ծանոթությանը, հանդիպումներին, հրատարակության երաժշտական բաժնի վարիչ Մարտին Մազմանյանի հարսանիքի քավոր լինելու պատմությանը: Արփենիկ Չարենցի «Մայրս» հուշում նկարագրում է մորը` Իզաբելլա Չարենցին` Մադոննայի կիսադեմով, լուռ ու զուսպ ու գեղեցիկ, գրում է մոր պատմածները Չարենցի մասին: Վալտեր Արամյնաի «Ով էր պոեմի երգած Կարինե Քոթանջյանը» հուշում նշում է, որ Կարինեն ու Եղիշեն քույր ու եղբոր պես են սիրել իրար: Կարինեն հիշել է, որ Եղիշեն իր համար հնչյուն էր, խզված ձայնով երգ էր, շարական կամ աղոթքի խորանից եկող..»:Չարենցի սիրած երգերից էր «Նագանը»:«Ես նրա բանաստեղծության մեկ տողն եմ միայն, երիտսարդական տարիների մեկ հնչյունը, միգուցե հուսահատ մանկության մեկ ճիչը» ,-ասել է Կ. Քթոանջյանը: Առաջին էջի ներքեվում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  32 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Չափս՝  29 սմ x 20,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4289 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6537