«Հայաստանի աշխատավորուհի»-8, Լեռնիկ Խանզադյան-Բաբայանց «Երկու օր Ավ. Իսահակյանի հետ»էջ`28-30

«Հայաստանի աշխատավորուհի»-8, Լեռնիկ Խանզադյան-Բաբայանց «Երկու օր Ավ. Իսահակյանի հետ»էջ`28-30

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Ա.Գ. Չիլինգարյան, պատ. քարտուղար` Լ. Սարդարյան: 30-րդ էջին մանուշակագույն թանաքով 2 նշում կա: Հուշագիրը Սերո Խանզադյանի ազգականուհին է, բնակվել է Տաշքենդում, բնիկ Գորիսից է: Ս. Խանզադյանի խնդրանքով 1978թ. նա իր հիշողություններն է գրել Ավ. Իսահակյանի մասին, որտեղ վարպետն արտահայտել է նաեվ Ե. Չ-ի մասին.«Եղիշեն վերջին անգամ եկավ ինձ այցի...առավոտ էր, գինով էր...շատ տխուր ...-Ափսոս...Եղիշեն կորավ: Չարենց կորցնելով հայ ազգը շատ բան կորցրեց: Եղիշեն հանճար է: Երկրորդ Եղիշե չի ծնվի...Չարենց կորցնեելով հայ ազգը շատ բան կորցրեց ...Շատ չէ, մի քանի տարի հետո նրա անունը նորից կպսակվի փառքով...Նույնը կասեմ նաեվ ձեր համաքաղաքացի Ակ. Բակունցի մասին: Ոչ մի անարդար գործ հավիտյան չէ»: Լեռնիկ Խանզադյան-Բաբայանցը վարպետի հետ հանդիպել է Կիսլովոդսկում 1950թ, երբ ընտանքիով հանգստացել են Եսենտուկիում: Իմանալով. որ Ավ. Իսահակյանը հանգստացել է Կիսլովոդսկում, հաջորդ օրը մեկնել է այնտեղ եվ երկու օր անցկացրել Վարպետի մոտ: Առաջին էջի ներքեվում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  32 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981 Չափս՝  29սմ x 22 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3147 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6211