«Հայաստանի ժամանակակից կիրառական և դեկորատիվ արվեստը» ցուցահանդեսից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է մի պահ Հայաստանի ժամանակակից կիրառական և դեկորատիվ արվեստը ցուցահանդեսից, որը կազմակերպվել է ՀԱՊԹ-ի կենտրոնական սրահում։ Երևում են «Ձոն հողին», «Տոն» և «գիշերային Երևան» անունները կրող ոստայնանկարները, որոնց հեղինակներն են 1․ Արեգնազ Առաքելյանը, Ալբերտ Խաչատրյանը, 2․ Հրանտ Հարությունյանը, Գոհար Միրզոյանը և 3․ Մելքոն Հովհաննեսյանը։ Պատկերված են նաև Վան Սողոմոնյանի, Գագիկ Ալումյանի, Վարդուհի Քեֆտեյանի, Հովհաննես Հովհաննիսյանի և Սլավիկ Վերդյանի դեկորատիվ քանդակներն ու կոմպոզիցիաները, որոնք դրված են պատվանդանի վրա։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Չափս՝  7*6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5719/7 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-360