«Հայկական հեքիաթի նկարազարդում», «Անվերնագիր»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Սև ֆոնին՝ աջ ստորին հատվածում՝ անհամաչափ կազմվածքով, նստած տղամարդ: Կարճ ոտքերով, երկար թիկնեղ տորսով, մեծ երկար դեմքով, մեծ քթով, երկար մազերով, գլխին՝ թագ: Ձախ ձեռքը գոտկատեղին, աջ ձեռքով ինչ-որ բան պարզած դեպի առջևում նստած աղվեսը, որը նստած է ետևի ոտքերի վրա և երկու թաթը պարզած է առաջ: Աղվեսի գլխավերևում՝ գետնին տղա, ոտքերը լայն բացված, կոպիտ ձեռքերը առաջ մեկնած, գլխին թեք դրած, սրածայր փափախ: Տղայի կողքին՝թագավորի գլխավերևում, քարաշեն փոքրիկ խրճիթ: Հեղինակ՝   Խանամիրյան Լիդա Ազարի (1930 ) Նյութը՝  մոնոտիպ Չափս՝  53x41 (63*47,5) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-581/7(1)