Հայոց նոր վկաները: (Ժողովրդական հրատարակություն): Հատոր Բ (1486-1843)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց նոր վկաները: (Ժողովրդական հրատարակութիւն): Հատոր Բ (1486-1843) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեցին Յ. Մանանդեան եւ Հ. Աճառեան. Հայոց նոր վկաները: (Ժողովրդական հրատարակութիւն): Հատոր Բ (1486-1843). Հրամանաւ Տ. Տ. Մկրտչի Ա., Վեհափառ եւ Սրբազնագոյն կաթուղիկոսի Ամենայն Հայոց. - Վաղարշապատ, 1902, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը նոր է, դարչնագույն կոշտ թղթից: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 328-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ էջեր 8-ի և 57-ի ներքևի լուսանցքներում՝ կապույտ թանաքով կնիքը: Էջերին կան սև-սպիտակ դրվագազարդ նախշեր: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Մանանդյան Հ., Աճառյան Հ. Էջ՝  328 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/25-2