«Հայրենիքի ձայն»-21 /1137/, «Ոգեշունչ կերպար»էջ`4-րդ

«Հայրենիքի ձայն»-21 /1137/, «Ոգեշունչ կերպար»էջ`4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մարիետա Շահինյանը հուշագրության մեջ նշում է. «...սիրտս ճմլվում է, որ չունենք Չարենցին իսկապես նման դիմանկարներ` մարդկության հիշողության մեջ հավերժացնելու համար սովետահայ իրականության այդ եզակի երեւույթի պատկերը»: Նշում է, որ Չարենցի խսիտ նեղ, դեպի ներքեվ ձգվող դեմքի արտահայտության մեջ խոր թաղված, գրեթե դաժան ամոթխածություն կար.... Աստված գիտե, թե ինչեր էին պատմում նրա մասին: Չարենցն ինքնասեր էր, հասկանում էր, որ իրեն շատ բան է տրված, բայց միեւնույն ժամանակ ահավոր կասկածներ էր ունենում իր վերաբերմամբ, որ երբեմն նրան նվաստացուցիչ ինքնաստորացումների էին հասցնում: Չարենցի հետ Մ. Շ. ծանոթացել է 20-ական թթ. սկզբներին: Միջահասակ , ոչնչով աչքի չընկնող պատանյակ, կարմրահեր: Երբ սկսել է խոսել, անհնար է եղել չենթարկվել նրա խրոխտ, սլացիկ խոսքի հմայքին: Շատ անգամ է տեսնվել Չարենցի հետ եւ վեճի բռնկվել նրա հետ: Չարենցի հետ տարբեր կերպ էինք գնահատում հայ արվեստի միեւնույն երեվույթները: Չարենցը հայության պահպանման ողջ ուժը տեսնում էր ազգայինի տիպականությունը խստորեն պահանելու մեջ: ......Հուշագրին չի լքել Չարենցի հանճարեղության գիտակցությունը: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4262 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6509