«Հայրենիքի ձայն»-27 /987/, «Կոմիտասի արժանավոր սանը» էջ` 5-6

«Հայրենիքի ձայն»-27 /987/, «Կոմիտասի արժանավոր սանը» էջ` 5-6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում նշվում է` կոմիտասյան երգը ծնել է կատարողների մի փայլուն համաստեղություն, որի մեջ իր հուրհրատող տաղանդով առանձնացել է երգիչ Վահան Տեր- Առաքելյանը: Նրան սիրել եւ գնահատել են Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը... Նա գրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, առակներ, կատարել է թարգմանություններ: Տարածել է կոմիտասյան երգը: Կոմիտասի սանուհի Աղավնի Մեսրոպյանի տանը համերգից առաջ վերջին փորձն են կատարել: Անակնկալ ներս է մտել Չարենցը եւ զգալով կոմիտասյան մոտիվները, լուռ ու մունջ նստել է անկյունում, բազկաթոռի վրա: Առաջին մասից հետո Չարենցը մոտենում նրանց, բարեւում, այնուհետեւ Վահանին ողջագուրվելով ասում նրան . «Հանճարեղ Կոմիտասի սանն եք դուք ինձ համար... «Չարենցը ջանացել է կատարել, իրկանացնել նրա իղձը, երգել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բեմում: Վ. Տեր-Առաքելյանի պահոցը Ե. Չարենցի անվան գրականության եվ արվեստի թանգարանում է: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ա. Մեհրաբյան Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984, 4 հուլիսի Չափս՝  42 x 30 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3620 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6332