Հայրենիքիս հետ

Հայրենիքիս հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայրենիքիս հետ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովհ. Թումանեան. Հայրենիքիս հետ: Կազմը սպիտակ թղթով պատված ստվարաթղթից է: Առաջին կազմերեսի տրամագծով պատկերված է կապույտ-սպիտակ բուսական և այլ նախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի ներսում շագանակագույն ձևավոր տառերով գրված են վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսի կենտրոնում պատկերված է կապույտ բուսանախշերով եռանկյունաձև նախշ: Կռնակին սոսնձված է բաց մոխրագույն մաշկալաթ: Ֆորզացները խունացած սպիտակ թղթից են: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը, դարձերեսին տպագրված են տպագրման վայրն ու ժամանակը՝ Թիֆլիզ, տպարան «Մամուլ» Ընկ. Լօրիս-Մելիքեան փողոց N22, 1916:Կազմերեսները և թերթերը խունացած են, գիրքն ընդհանուր լավ է պահպանված: Հեղինակ՝  Թումանյան Հովհ. Էջ՝  56 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/474