Հասմիկ Չարենցի «Սիրո սահմանը» գրքի շնորհանդեսը

Հասմիկ Չարենցի «Սիրո սահմանը» գրքի շնորհանդեսը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքն ընդգրկում է 24 բանաստեղծություն /հայերեն եւ անգլերեն/: Նկարները` Արմինե Պետրոսյան, խմբ. Լեւոն Անանյան: Շատ հարցերի պատասխաններ է որոնում հեղինակը ներկա եւ անցյալ պատմություններում, իրական եւ անիրական արքաների մեջ` հակադելով սիրո վեհ զգացումը նախանձին, ատելությանը եւ քաղաքական խարդավանքներին:Շնորհանդեսը սկսվում է ՉՏԹ տնօրեն Լ. Հակոբյանի բացման խոսքով: Հասմիկ Չարենցի «Սիրո սահմանը» գրքի մասին իրենց խոսքն են ասում` ակադեմիկոս Սերգեյ Սողոմոնյանը, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը, ՀՀ մշակույթի, երիտ. հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, բանաստեղծուհի Ռուզան Ասատրյանը: Նաիրի Գապարյանը կարդում է Ե.Չարենցի բանաստեղծություններից, քիչ անց նաեւ երգ է նվիրում Հասմիկ Չարենցին: Իր բանաստեղծություններից` «Անտիգոնե» եւ «Ժաննա դ` Արկ» կարդում է Հասմիկ Չարենցը եւ վերջում` խոսք` հյուրերին: Շնորհանդեսին ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանը: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7713