Հարյուրամյակ Կենարար սուրբ խաչի վերացման Մոսկվայի հայոց եկեղեցվույն կառուցելո 1779 թ. Քրիստոսի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հարիւրամեակ Կենարար սուրբ խաչի վերացման Մոսկվայի հայոց եկեղեցւոյն կառուցելոյ 1779 թ. Քրիստոսի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատասիրութիւն Տ. Յակոբայ Սուրենեանց. Հարյուրամեակ Կենարար սուրբ խաչի վերացման Մոսկվայի հայոց եկեղեցւոյն կառուցելոյ 1779 թ. Քրիստոսի և հայոց ՌՄԻԸ. - Ռոստով, 1879, տպարան Յովհաննու Տէր-Աբրահամեան: Շապիկը բաց դեղնագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Անվանաթերթի վերևի և տիտղոսաթերթի ներքև մասերում, վերջին էջ 126-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարներ, որոնցից «Սուրբ Խաչի վերացման Մոսկվայի Հայոց եկեղեցու» և «Լազարյան ճեմարանի» նկարների դարձերեսներին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, վերջին կազմերեսը՝ վնասված, կռնակը՝ մաշված: Հեղինակ՝  Սուրենյան Հ. Էջ՝  (Ա-Դ), 126, 4 թ. նկար Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1879 Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  28,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/12