Հարցաքննության արձանագրություն` Վահրամ Ալազանի (Գաբուզյանի)

Հարցաքննության արձանագրություն` Վահրամ Ալազանի (Գաբուզյանի)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վահրամ Ալազան (Գաբուզյան) - 1903-1966 Արձանագրությունից տեղեկանում ենք, որ հարցաքննության ժամանակ Ալազանից պահանջել են տալ ցուցմունքներ, թե ինչպիսի մեթոդներով է պայքարել խումբը կուսակցության դեմ, տալ ոչ խմբի անձանց անուններ, ովքեր կիսել են խմբի հակահեղափոխական հայացքները եվ սատար կանգնել խմբին` կուսակցության դեմ պայքարում: Իր պատասխաններում Ալազանը նշել է` Դ. Դեմիրճյանի, Վ. Թոթովենցի, Զ. Եսայանի, Մ. Արմենի, Ս. Տարոնցու, Դր. Տեր-Սիմոնյանի, Մ. Ջանանի, Ս. Հարությունյանի, Խ. Սարգսյանի, Մ. Սարյանի, Հ. Կոջոյանի, Մամիկոն Գեվորգյանի, Հ. Իոանիսյանի, Ալ. Թամանյանի, Մ. Թումանյանի, Մ. Հասրաթյանի, Ռ. Դրամփյանի անունները: Վերջին հինգ նշվածները մտերիմ են եղել Ե. Չարենցի հետ: Հարցաքննել է Ե. Նիկողոսյանը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7242 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7241