Հարցաքննության արձանագրություն` Ներսես Միքայելի Ստեփանյանի

Հարցաքննության արձանագրություն` Ներսես Միքայելի Ստեփանյանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Հարց - Հետաքննությանը հայտնի է, որ Դուք եղել եք կուսակցության և կառավարության ղեկավարների դեմ պայքարի ակտիվ և ծայրահեղ մեթոդների դիրքերում: Տվեք այդ մասին ցուցմունք: Իր պատասխաններում Ն. Ստեփանյանը հաստատել է վերը նշածը և գտել, որ Ստալինի քաղաքականությունը տանում է սով. իշխ. կործանմանը և այստեղից եկել է այն եզրակացությանը, որ հեղափոխությունը փրկել կարելի է միայն Ստալինի նկատմամբ տեռորի մեթոդով փոխելով Համկ(բ ) Պ ղեկավարությունը և վերադարձնելով Տրոցկուն Խորհրդային Միություն: Որպես տրոցկիստ, եվս համարում եմ, որ Ստալինը լիկվիդացրեց ներկուսակցական դեմոկրատիան և դարձավ կուսակցության դիկտատորը: Իր հայացքները կիսել է Մնաց Խաչատրյանի, Ժենյա Արեշյանի, Գուրգեն Բազիկյանի, Ա. Բակունցի և Ե. Չարենցի հետ: Հարցաքննել է ՆԳԺԿ Գևորկովը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7240 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7240