«Հին Երևան. Շուկա Ղանթար»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Քաղաքային բնանկարի ժանրի ստեղծագործություն է, թեման կառուցված է հին Երևանի քաղաքային միջավայրը ներկայացնող տեսարանի շուրջ: Հորինվածքը սիմետրիկ կառոցվածքով է, երկու կողմից վեր խոյացող շենքերի մոտիվներով, որը խորքում ավարտվում է մզկիթի համալիրով: Ստեղծագործությունը կատարված է առանց վառ արտահայտված վրձնահարվածների, կոլորիտը ոչ վառ, բայց գունեղ դրսևորմամբ: Ստորին ձախ անկյունում հայատառ ՝ «Պ. Սիմոնյան, 58»: Դարձերեսին՝ «Պ. Սիմոնյան «Հին Երևան», Շուկա Ղանթար»: Վարպետ՝  Սիմոնյան Պարսամ /1911-1985/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958 թ. Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  51,5 x 74 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17845