Հոդված՝ «Անդրկովկասյան երաժշտական գարուն» փառատոնի օրագիր» և գրառում՝ «Բարեկամության ձայները» «Заря Востока» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Անդրկովկասյան երաժշտական գարուն» փառատոնի օրագիր» հոդվածում խոսվում է Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում անցկացվող փառատոնի երկրորդ օրը կազմակերպված մամլո ասուլիսի մասին: Ասուլիսի մասնակիցները՝ խոսելով փառատոնի առաջին համերգի մասին նշել են, որ Ա.Խաչատրյանի «Հանդիսավոր ղողանջներ» և «Ձոն ուրախության» ստեղծագործությունները առաջին անգամ հնչելով Թբիլիսիում դարձել են ամբողջ համերգի ապոթեոզը: Գրառումը վերաբերում է 1975 թվականին թողարկված «Անդրկովկասյան հանրապետությունների երաժշտությունը» ժողովածուին, որը հրատարակվել է 1975թ-ին «Խելովնեբա» հրատարակչության կողմից: Ժողովածուի հեղինակներից են Ա.Խաչատրյանը և այլ ականավոր կոմպոզիտորներ: Տեքստը՝ ռուսերեն: Հեղինակ՝  Грузинфо Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  24 մայիսի, 1975թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1896 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2053