Հոդված՝ «Գայանեի» քնարականությունը» «Правда» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում խոսվում է Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետի մասին՝ ԽՍՀՄ «Классический танец» պետական համերգային անսամբլի բեմադրությամբ (գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Ն.Կասատկինա և Վ.Վասիլև): Նշվում է կոմպոզիտորի պարտիտուրի նորովի մեկնաբանման, բեմադրության արժանիքների, բեմադրիչների հետաքրքիր ձեռքբերումների, գլխավոր դերակատարների վարպետության, դեկորացիաների սրամիտ լուծումների մասին: Ընդհանուր առմամբ, դրական գնահատելով ներկայացումը հեղինակը նշում է նաև մի շարք թերությունների մասին (հագուստների ոչ արտահայտիչ լինելը, ավելորդ հատվածներ): Տեքստը՝ ռուսերեն: Հեղինակ՝  Ն.Շերեմետևսկայա Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  14 դեկտեմբերի, 1977թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1896 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2054