Հոդված՝ Ֆ. Շուշինսկի «Վիրտուոզ-քամանչահար Լևոն Կարախանով»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Հոդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  1966թ. հունիսի 10-ին լույս տեսած «Բաքու» թերթից կտրված է Ֆրիդուն Շուշինսկու «Վիրտուոզ-քամանչահար Լևոն Կարախանով» հոդվածը: Այն հրատարակվել է «Ադրբեջանի երաժշտական մշակույթի պատմությունից» խորագրով: Հոդվածը ռուսերեն է՝ զետեղված երկու սյունակում, վերին աջ անկյունում տեղադրված է անվանի երաժշտի լուսանկարը՝ քամանչան ծնկին: Հոդվածում հեղինակը հակիրճ ներկայացնում է Լ. Կարախանի կյանքն ու գործը և հատկապես նշում նրա մեծ ավանդը ադրբեջանական երաժշտության զարգացման ու տարածման բնագավառում: Հատուկ ուշադրություն է դարձնում Մ. Մ. Ֆարզալինի և Սաշա Թարխանովի հետ՝ Կարախանի երաժշտական եռյակի արտասահմանյան հյուրախաղերին: Ներկայացնում է երաժշտագետներ՝ Ե. Բրաուդոյի, Մ. Իպոլիտով-Իվանովի, Հաջիբեբովի, Զ. Պալիաշվիլու և այլոց բարձր գնահատակնները Կարախանի արվեստի մասին: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1966թ․ Չափս՝  14*26 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/94 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265