Հոդվածներ՝ «Արվեստը բարության համբավաբերն է» և «Հայաստանի ձայն» «Գարուն» ամսագրում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Արվեստը բարուան համբավաբերն է» հոդվածում Ա.Խաչատրյանը գրում է ժամանակակից արվեստի խնդիրների, ժամանակակից երաժշտության, որը պետք է փոխանցի իր ժամանակի ռիթմը, սովետական կոմպոզիտորների մասին, որոնք պահպանել և զարգացրել են իրենց նախորդների լավագույն ավանդույթներ՝ երաժշտության մեջ արտացոլելով սեփական ժողովրդի կյանքը, պայքարը և սխրանքները: Հեղինակը հատուկ նշում է, որ երաժշտությունը պետք է միավորի մարդկանց, բարություն պարգևի նրանց: «Հայաստանի ձայն» հոդվածում Նիկողոս Թահմիզյանը խոսում է Հայաստանի վերածնված մշակույթի խորհրդանիշի՝ Ա.Խաչատրյանին մեծ աևվեստի մասին, կանգ է առնում կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության հիմնական էտապների վրա, հիացմունքով է գրում նրա երաժշտության մասին, մեջբերում է ականավոր մարդկանց՝ Բ.Ասաֆևի, Ի.Էրենբուրգի, Ս.Բարբերի խոսքերը Ա.Խաչատրյանի մասին: 48-րդ էջում զետեղված է Ա.Խաչատրյանի լուսանկարը Մարտիրոս Սարյանի հետ: Հոդվածները հայերեն են: Հեղինակ՝  Ա. Խաչատրյան, Նիկողոս Թահմիզյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. թերթ՝  48 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1895 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2026