Հոդվածներ՝ «Նրա երաժշտության արևով» «Նոր աշխարհի շեփորահարը», «Հանճարի խորհուրդը» և խմբագրական գրառում «Սովետական արվեստ» ամսագրում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Նրա երաժշտության արևով» հոդվածում Է.Հովհաննիսյանը կիսվում է Ա.Խաչատրյանի մասին իր տպավորություններով (Է.Հովհաննիսյանը սովորել է Ա.Խաչատրյանի դասարանում Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում), գրում է կոմպոզիտորի մարդկային հիանալի որակների մասին, որ խորապես երախտապարտ է Ա.Խաչատրյանին իր հիանալի դասերի և իմաստուն խորհուրդների համար: Խմբագրական գրառումը Ա.Խաչատրյանի մահվան մասին է, որտեղ խոսվում է կոմպոզիտորի անմահ երաժշտության մասին, որը կմնա դարերով՝ նվիրելով մարդկանց լույս և բարություն: «Նոր աշխարհի շեփորահարը» հոդվածում Գ.Գյոդակյանը արտահայտում է խորը վիշտ՝ Ա.Խաչատրյանի մահվան կապակցությամբ, ինչպես նաև գրում է մեծանուն կոմպոզիտորի երաժշտության, նրա ստեղծագործական գործունեության և այն մասին, որ սովետական ​​իրականությունը միշտ ապրել է Խաչատրյանի երաժշտության մեջ: Հոդվածում նա անդրադառնում է կոմպոզիտորի վերաբերմունքին ժողովրդական մեղեդիներին, այս կապակցությամբ վերլուծում է Դաշնամուրային կոնցերտի երկրորդ մասի գլխավոր թեման, ինչպես նաև խոսում է նրա երաժշտության ժողովրդականության, հանրամատչելիության և այն անմոռանալի տպավորության մասին, որ թողնում է այդ երաժշտությունը ցանկացած ունկնդրի վրա: «Հանճարի խորհուրդը» հոդվածում Մ.Ռուխկյանը գրում է Ա.Խաչատրյանի և հայկական երաժշտական մշակույթի միջև եղած կապի և դրանում արևելյան թեմայի առկայության մասին: 1, 3, 4, 9 էջերում զետեղված են Ա.Խաչատրյանի լուսանկարները: Հոդվածները և գրառումը հայերեն են: Հեղինակ՝  Էդգար Հովհաննիսյան, Գեորգի Գյոդակյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ., N7 թերթ՝  32 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1895 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2027