Հրահանգ ճարտասանության կամ ճառաբանության

Հրահանգ ճարտասանության կամ ճառաբանության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հրահանգ ճարտասանութեան կամ ճառաբանութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեաց Միքայէլ՝ Արհի Եպիսկոպոս Յակովբեան Սալլանթեանց Կոստանդնուպոլսեցի, Ասպետ Կայսերութեան Ռուսաց. Հրահանգ ճարտասանութեան կամ ճառաբանութեան 'Ի պէտս աշակերտաց բարձու դասատան ազգալոյս Ճեմարանի Լազարեան Իշխանապետաց. - 'Ի Մոսկով, 1836. ՌՄՁԵ. 'Ի տպագրատան յիշեալ Ճեմարանի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ և բաց դարչնագույն՝ մարմարե մակատեսքով զարդանախշերով, ողորկ թղթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ դարչնագույն կաշվից է, հիմնական հատվածը՝ կանաչավուն, վրան դրոշմված են բուսանախշեր, վերևի մասում՝ բաց դարչնագույն կաշվի վրա, դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները սպիտակ կոշտ թղթից են: Առաջին ֆորզացի վրա կա սև թանաքով ընծայագիր՝ «Ազնիւ Մկրտչի Յովսեփեան Ասկարխանովի ընծայեալ 'ի հեղինակէն. 'ի 22 հոկտ. 1837 'ի Մոսկով»: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 7-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը թեթև մաշված է: Հեղինակ՝  Սալլանթյան Մ. Էջ՝  346 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1836 Լայնություն (սմ)՝  14,2 Երկարություն (սմ)՝  24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/45