Քրիստափոր Կարա-Մուրզա: (Նրա կյանքն ու գործունեությունը), 1854-1902

Քրիստափոր Կարա-Մուրզա: (Նրա կյանքն ու գործունեությունը), 1854-1902

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քրիստափօր Կարա-Մուրզա: (Նրա կեանքն ու գործունէութիւնը), 1854-1902 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յով. Կարապետեան. Քրիստափօր Կարա-Մուրզա: (Նրա կեանքն ու գործունէութիւնը), 1854-1902. Հրատ. Գ. Մելիք-Կարագեօզեանի N5. - Թիֆլիս, 1904, տպարան Վրաց հրատարակչ. ընկերութեան: Շապիկը հարդագույն ամուր ողորկ թղթից է: Առաջին կազմերեսի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր` «Սիրելի Յովնահնես Թումանեանցին հրատարակչից: 1904. Մոսկվա», դարձերեսին Կարա-Մուրզայի դիմանկարն է: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսը բացակայում է, գիրքն ամբողջովին մասնատված է: Հեղինակ՝  Կարապետյան Հովհ. Էջ՝  100 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/46