Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Տղամարդու հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Ձեռագործ գոտի
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Տղամարդու տարազի մաս: Գոտին ունի երկու մետաղական ճարմանդ (2,3 x 2 սմ), երկու կաշվե ամրակ (26 x 1,5 սմ) և վերջում՝ ծոպ (27 սմ): Գոտին ներսից ունի թելով (77,5 սմ) կառավարվող գաղտնի գրպան (59 սմ): Պատկանել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սարգիս Կէոզուպուլուքյանին (ծնվ. ≈1895 թ. Խարբերդի նահանգի Արաբկիր քաղաքում): Նա մասնագիտությամբ ոսկերիչ է եղել: Ցեղասպանության տարիներին գոտու գաղտնի գրպանում թաքցրել է ոսկիներ, փախել է ԱՄՆ, իսկ 1919-ին զինադարից հետո եկել է Կ. Պոլիս, որտեղ ծանոթացել է կնոջ՝ Արտեմիսի հետ, ով ծագումով Սինոպից էր (Տրապիզոնի նահանգ): Սարգիսը մահացել է 1961թ. Կ. Պոլսում:
Նյութը՝ թել, կաշի, մետաղԵրկարություն (սմ)՝ 211Նվիրատու՝ Շնորհք քահանա ՉեքիճյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Օսմանյան կայսրությունՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
290