Թեմա՝
Զենք
Ենթաթեմա՝
Զինամթերք
Տեսակ/ժանր՝
Այլ
Բնօրինակի անվանում՝
Փամփուշտի պարկուճ
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Օմանյան կայսրության պատվերով թողարկված Mauser M1890 7.65x53 տրամաչափի հրացանի փամփուշտի պարկուճ: Պարկուճը հայտնաբերվել է 2014թ. Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում՝ (նախկինում՝ Ալեքսանդրապոլ գավառի Ղալթախչի գյուղ) Սիրան աբայի մարագի մաքրման աշխատանքների ժամանակ: Տարածքը, որտեղից հայտնաբերվել է պարկուճը, 1920թ.-ին քեմալական բանակի կողմից իրականացված կոտորածի վայրերից մեկն է: Պարկուճի ներքևի հատվածում պատկերված է թուրքական մահիկն ու աստղ և օսմանատառ գրություն՝ «մաուզեր, 1332 հիջրա (1914 թ.)»:
Նյութը՝ մետաղԵրկարություն (սմ)՝ 53 մմՏրամագիծ (սմ)՝ 11.8 մմՆվիրատու՝ Վազգեն ՀախոյանԱրտադրողի անվանումը՝ Fabrique Nationale HerstalՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԲելգիաՀայտնաբերման վայրը՝ ՀՀ, գ․ ՀարթագյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1890 թ․Հայտնաբերման ժամանակը՝ 2014 թՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
287