Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Հայ լողորդ Ղազար Շահբազյանը ծնվել է Մալաթիայում, 1916թ.: 1921թ. ընտանիքով տեղափոխվում են Հալեպ, որտեղ սկսում է սովորել Կյուլպենկյան վարժարանում: Լինելով թուլակազմ պատանի՝ բժիշկների խորհրդով նա սկսում է զբաղվել սպորտով. լող, ջրացատկ: Ղազարը անդամագրվում է ՀՄԸՄ-ին, որի կազմում մասնակցում է մի շարք մրցույթների: Ղազար Շահբազյանը բռնցքամարտով սկսում է զբաղվել 1935 թվականից՝ ՀՄԸՄ-ի ակումբում: 1941-45թթ. ծառայում է ֆրանսիական բանակում: 1947թ. Ղազարը հայրենադարձում է Հայաստան և մինչև 1951թ. զբաղվում սպորտով: Վերատպություն:
Նյութը՝ Լուսանկարչական թուղթՉափս՝ 9 x 12,8 սմՆվիրատու՝ ՀՀ ԳԱԱ Սփյուռքի հետազոտությունների բաժինՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
<<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ
Շիֆր՝
բ-1
Հիմնական հաշվառանիշ՝
1727
Բաժնեհաշվառանիշ՝
256