Ճաշակ հայ մատենագրության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ճաշակ հայ մատենագրութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պիպէռճեան Ա. Ճաշակ հայ մատենագրութեան. Ծաղկաքաղ յաշխարհիկ լեզուէ. Հանդերձ գրական, պատմական, կենսագրական և այլ ծանօթութեամբք: Կ.Պոլիս, տպագրութիւն Գավաֆեան, 1879: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից, պատված է մուգ բալագույն, մատնեքավոր մակերեսով գործվածքով: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան դրոշմված են գրքի վերնագիրն ու հեղինակի անունը, ներքևում` «Յ. Թ.» անվանատառերը: Տիտղոսաթերթին և վերջին էջ 286-ին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Կազմերեսները և թերթերը խունացած են, կռնակը` խունացած և թեթև մաշված: Հեղինակ՝  Պիպեռճյան Ա. Էջ՝  /Ա-Է/, 286 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1879 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/90