Ճեմարան գիտելեաց, որ է համառօտ տեղեկութիւն հարկաւոր գիտութեանց, ազատական արուեստից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ճեմարան գիտելեաց, որ է համառօտ տեղեկութիւն հարկաւոր գիտութեանց, ազատական արուեստից Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բժշկյան Մ. Ճեմարան գիտելեաց, որ է համառօտ տեղեկութիւն հարկաւոր գիտութեանց, ազատական արուեստից. 'Ի պէտս ուսումնասէր մանկանց. 'Ի հայր Մինաս վրդպ. Բժշկեան Տրապիզոնցւոյ, 'ի Մխիթարեան միաբանութ. - Վենետիկ, 1818, 'ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են բաց ու մուգ դարչնագույն` մարմարե մակատեսքով կաշվով: Կռնակը և կազմի անկյունները դարչնագույն կաշվից են: Կռնակի վերևի մասում սոսնձված է կարմավուն ուղղանկյունաձև կաշի, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը; կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն բուսանախշեր: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, վերջին էջ 380-ի ներքևի լուսանցքում և սրան հաջորդող գծանկարի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարներ; վերջին էջ 380-ին հաջորդում է 2 գծանկար` մարդու կառուցվածքի վերաբերյալ, երկրաչափական ու կենդանակերպի նշաններով: Կազմը և կռնակը խունացած են, առաջին ու վերջին ֆորզացներին ու էջերին կան տարածված ջրահետքեր ու մանր սնկահետքեր: Հեղինակ՝  Բժշկյան Մ. Էջ՝  /4/, 380, 5 թ. նկար Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1818 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/490