Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
ՊՌԹ գտնվող նույնանուն նկարի տարբերակ: Անորոշ, տափակ, քառակուսի, կարմրամանուշակագույն առարկայի ֆոնի վրա, որն ունի օրանժ շրջանակ, երիտասարդ կնոջ կիսաֆիգուրն է՝ մինչև գոտկատեղ: Նա հագել է գիշերային շապիկ և կապույտ խալաթ, նստած է բարձր թիկնակով դեղնա-մանուշակագույն բազկաթոռին և կրծքով կերակրում է մանկիկին, որ երեսով սեղմվել է մորը: Փոքրիկի հագին դեղնականաչ արձակ շապիկ կա: Կնոջ գլխին սպիտակ գիշերային գլխարկ է, որի տակից երևում են սև կարճ մազափնջերը, կիսադեմը՝ ուղիղ քթով, խիտ, բաց կապույտ ստվերներ կան աչքերի տակ:
Հեղինակ՝ Գրիգորև Բորիս ԴմիտրիևիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1913Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-69