Մանկական աշխարհ: Հեքիաթներ: Ա գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մանկական աշխարհ: Հէքեաթներ: Ա գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մարզպետ. Մանկական աշխարհ: Հէքեաթներ. Ա գիրք: Պատմութիւն եւ ընթերցանութիւն. (6-7 տարեկան երախաներու համար). Պատկերազարդեց Տ. Եսայեան. - Կ. Պոլիս, 1912, հրատարակութիւն Արծիւ ժողովրդական գրավաճառանոցի: Շապիկը սպիտակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում կարմիր ու սպիտակ ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսին կապույտ տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 17-ի և 76-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Մարզպետ Էջ՝  76, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/661