Միքայել Նալբանդյանցի Երկերը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Միքայէլ Նալբանդեանցի Երկերը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Միքայէլ Նալբանդեանցի Երկերը. Հատոր առաջին. Հատոր երկրորդ / միակազմ /- Ռօստօվ. Դօնի Վերայ, Տպարան ընկեր. «Տօնսկայեա Րէչ» / Ростовъ На Дону, Типографiя Товарищества «Донская Речь», 1903: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն, մատնեքավոր մակերեսով մաշկալաթով, իսկ թերթերի եզրերը՝ վարդագույն ներկով: Ֆորզացները գունազարդ թղթից են՝ բաց աղյուսագույն՝ մանր կլորավուն վարդագույն նախշերով: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև հատոր 2-ի վերջին էջի՝ ցանկի, դարձերեսին: Տիտղոսաթերթին հաջորդում են Միքայել Նալբանդյանի պատկերով ճակատանկարը և 1 թերթ ֆաքսիմիլե: Հեղինակ՝  Նալբանդյան Միք. Էջ՝  հտ. 1` 416, II; հտ. 2` 582 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  23,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/11-2