«Յերկեր» (Պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանութ...
«Յերկեր» (Պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, արձակ երկեր)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Մուգ-կապույտ մոմլաթե կազմին եւ կողին ոսկեգույն դաջված տառեր են: Ֆորզացին հաջորդող էջին Պետհրատի խորհրդանիշ կնիքն է, վերեւում նվիրատուի ստորագրությունը (կարմիր մատիտով):
Նախատիտղոսաթերթին Ե.Չարենցի դիմանկար-լուսանկարն է (Մ.Սարյան) եւ նվիրատուի կարմիր մատիտով ստորագրությունը. «Ա.Տոնիկյան 1932թ»:
«Ռուբայաթ»-ի սեւագրության ձեռագիր-լուսանկարը:
Ժողովածուի մեջ հեղինակն ամփոփել է այն ամենը, որ կազմում է նրա ստեղծագործական անցյալի լիակատար պատկերը: Ընտրված նյութերը զետեղված են խիստ ժամանակագրական կարգով, որոնցից մի քանիսում հեղինակը կատարել է լեզվական եւ ոճին որոշ փոփոխություններ: Զետեղված են նաեւ մի շարք անտիպ բանաստեղծություններ (1929-30թթ), որոնք զանազան պատճառներով ժամանակին մտցված չեն եղել «Էպիկական լուսաբաց»-ի մեջ:
Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիք է:
Հեղինակ՝ Յեղիշե ՉարենցՆյութը՝ ստվարաթուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4417 570
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖԳ ՀՖ 6683