«Չարենցը և գիրքը»

«Չարենցը և գիրքը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրքի բաց-փիրուզագույն կավճաթղթե կազմին Եղիշե Չարենցի դիմանկարն է: Տիտղոսաթերթին հեղինակի մանուշակագույն թանաքով գրած ընծայագիրն է. «Ե.Չարենցի տուն-թանգարանին ջերմ սիրով, ի նշան խորին հարգանքի և կոլեկտիվի կատարած աշխատանքի գնահատության: Հեղինակից 13/III1988թվ. ստորագրություն»: Կազմի ետևին Ե.Չարենցի «Այն, որ ես էի, որ իմն էր առաջ, Արդեն չի հառնի և ոչ մի գրքում...» տողերն են: ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն: Անվանաթերթին ՉՏԹ կնիք է: Հեղինակ՝  Ներսես Հայրապետյան Նյութը՝  կավճաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4410 569 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 6676