Յուրի Հովհաննիսյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2017 թ. դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Յուրի Հովհաննիսյան» թեմային: Նամականիշի ձախ հատվածում պատկերված է հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, իսկ աջ հատվածում՝ Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրն, որը հայտնաբերվել է Յ. Հովհաննիսյանի կողմից և անվանվել oganesson (Og)՝ հայ մեծ գիտնականի պատվին: AH Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2017 Չափս՝  5x4 սմ Նկարագրություն՝  Յուրի Հովհաննիսյան: Անվանական արժեքը՝ 70 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մկրտչյան Վահագն Տպարան՝  Cartor Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  2086-Նամ․