Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակ: Բլոկ երեք մասից: Դիմերեսին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է պատկերված՝ տարբեր դիրքերից և կտրվածքով: Նամականիշների վրա առկա է գրություն. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, Երևան, 2001» և երկլեզու՝ հայերեն և անգլերեն՝ «Հայաստան»: Նամականիշի անվանական արժեքներն են՝ «215», «50», «240»: Գեղաթերթիկի 4 կողմերում հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն գրությամբ դրոշմանիշի անվանումն է: Ստորին և վերին կենտրոնական մասերում եկեղեցու հատակագծերից հատվածներ են արված: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2001 թ. Չափս՝  135,0 x 123,0 մմ Նվիրատու՝  «Հայփոստ» ՓԲԸ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17635-19