Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ Տարոնի ազգային տարազ: Դիմերեսին Տարոնի ավանդական տարազով տղամարդ և կին են պատկերված: Տղամարդու ձախ ձեռքին՝ գյուղատնտեսական գործիք, կնոջ երկու ձեռքերին՝ հացահատիկի խուրձ, աջ ձեռքին՝ մանգաղ: Նամականիշի վերին ձախ հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», աջ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «170»: Ստորին ձախ անկյունում թողարկման տարեթիվն է՝ «2006», աջ անկյունում՝ հայերեն և անգլերեն գրված է՝ «Տարոն»: Գեղաթերթիկի վերին հատվածում Հայաստանը պատկերող քարտեզի մի հատված է պատկերված: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 թ. Չափս՝  55 x 25 մմ Նվիրատու՝  «Հայփոստ» ՓԲԸ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17635-20