Նինա Չիլինգարյան-Նոհրատյան (Համազասպ Նոհրատյանի թոռնուհին)

Նինա Չիլինգարյան-Նոհրատյան (Համազասպ Նոհրատյանի թոռնուհին)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարի մուգ ֆոնին կարճ կտրած գանգուր մազերով տարիքավոր կին է` գլուխը դեպի ձախ թեքած: Հագին լանջաբացվածքով (եզրը սև նախշակարով) սպիտակ զգեստ է: Աչքերը ձախ հառած` լայն ժպտում է: Դարձերեսի եզրին գորշ մոխրագույն ստվարաթղթի պատառիկներ են կպած: Միջնամասից քիչ ներքեվ ՉՏԹ կնիքն է: Ներքևում կարմիր գրիչով նշվում է. «24 սմ »: Համազասպ Նոհրատյանը բնորդ է ծառայել Չարենցին` «Երկիր Նաիրի» պոեմանման վեպում Մազ ութի Համոյի կերպարը ստեղծելու համար: Եղել է Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, դաշնակցական գործիչ, «Լույս» ընկերության կառավարիչ, 1919-20թթ. Կարսի քաղաքագլուխ, 1914-ին Նավթարդյունաբերության ընկերության ներկայացուցիչը Կարսում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7988 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7988