Նկարագիր գաղթականության Հայոց ի Պարսկաստանե ի Ռուսաստան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նկարագիր գաղթականութեան Հայոց 'ի Պարսկաստանէ 'ի Ռուսաստան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նկարագիր գաղթականութեան Հայոց 'ի Պարսկաստանէ 'ի Ռուսաստան. Հրամայեցաք տպագրել դատաքննիչ գրոց Միքայէլ ծայրագոյն վարդապետ Սալլանթեանց, միաբան և նուիրակ Սրբոյ Էջմիածնի. - 'Ի Մոսկով, 1832, 'ի տպագրատան հայկական Ճեմարանի տեարց Լազարեանց: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է բաց ու մուգ դարչնագույն մարամարե մակատեսքով ողորկ թուղթ: Կռնակը և կազմի անկյունները բաց դարչնագույն կաշվից են, կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ ձախից, և վերջին էջ 104-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 11-ում կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գրքի վերջում ամրացված է 2 թերթ ֆաքսիմիլե: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ թեթևակի մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր: Էջ՝  104, 2 թ. ֆաքս. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1832 Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  20,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/365